Posts filed under 'Armenian Yard'

HAYLAND.am in Press: Newsletter N1, 21.10.2008

http://www.hayland.am

Շնորհակալ ենք www.HAYLAND.am-ին միանալու համար!

մենք արդեն թևակոխում ենք 2o.ooo-ը :)

www.HAYLAND.am-ի Շնորհանդեսը

Hrant TokhatyanՀավանաբար նկատել եք վերջերս մեր քաղաքում հայտնված պաստառները, որոնցից մեզ են նայում տարօրինակ մարդուկներ: Նրանց կարելի է հանդիպել նաև որոշ անցորդների սպիտակ շապիկներին «Կհանդիպենք» մակագրությամբ: Իսկ թե ինչ առիթով էինք հանդիպելու, դրա մասին ոչ ոք չգիտեր: Գիտեինք միայն, որ հանդիպելու ենք շաբաթ օրը` հոկտեմբերի 4-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում: Միջոցառման կազմակերպիչները հնարավորինս գաղտնի էին պահում հանդիպման առիթն ու նպատակը` երևի սպասվող անակնկալի հանդեպ էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու նպատակով: Վերջապես հոկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, հանդիպեցինք նշված վայրում:
հանդիպման առիթը Hayland.am կայքի շնորհանդեսն էր: Տեսարանը գրավիչ էր: Հրապարակում իսկական երևանյան իրարանցում էր: Mrs. KaraՍովորական անցորդին այն առաջին հայացքից կարող էր հիշեցնել 80-ականների վերջերի երևանյան ավանդական բակ, որտեղ բնակիչները զբաղված էին իրենց առօրյա հոգսերով: Տաղավարներից մեկում կանայք լվացք էին անում, բուրդ չփխում ու ճաշի պատրաստություն տեսնում, մյուսում տղամարդիկ տարված էին նարդի ու ծախմատ խաղալով, իսկ երեխաները վազվզում էին բակով մեկ, գնդակ խաղում ու ցրում տիկին Դոնարայի բուրդը: Տիկին Դոնարան մեկ նախատում էր Մոմիկին ու Նունիկին, որոնց գնդակն անընդհատ հայտվում էր բրդի մեջ, մեկ փորձում էր համոզել նորեկ հարևան Դավիթին, որին շատ էր հավանել, որ ծանոթանա իր աղջկա հետ, հաջորդ պահին երաժիշտների նոստալջիկ մեղեդու ներքո վալս էր պարում հարևաներից մեկի` գիտնական Հայկի հետ: Տիկին Նառան ինքնամոռաց լվածք էր անում, որն ասես անսպառ լիներ: Իսկ լվանում էր վերոհիշյալ սպիտակ շապիկները` մարդուկների նկարներով, որոնք չորացնելուց հետո մեծահոգաբար բաժանում էր ներկաներին: Նարդի խաղացողներին միացավ նաև իրարանցմանը հետևող Հրանտ Թոխատյանը: Միջոցառման կազմակերպիչները հրապարաոկւմ հավաքվածներին կարկանդակ հյուրասիրեցին` նրանց մասնակից դարձնելով բակի «առօրյային»: Հայկական բակին հատուկ ուրախ իրարանցումն Աբովյան փողոցում ավարտվեց, երբ եկավ այնքան սպասված սերիալի ժամը, և մեր հերոսները գնացին տներով` հավանաբար 564-րդ սերիան դիտելու:

Այսպիսին էին երևանյան ծանոթանծանոթ կերպարները, որոնց այսուհետ կարող ենք հանդիպել www.hayland.am ինտերնետային կայքում: Այն սոցիալական ցանց է և նպատակ ունի օգնելու մարդկանց վիրտուալ կապ պահպանել ընկերների ու ազգականների հետ, ինչպես նաև ստեղծել նոր ծանոթություններ, տեղեկանալ ընկերների կյանքի ամենավերջին նորություններին, տպավորություններ ու կարծիքներ փախանակել: Այս ամենի համար անհրաժեշտ է գրանցվել կայքում ու ստեղծել սեփական էջը, տունը: Բնակչի տունը կառավարման յուրահատուկ կենտրոն է: Այդտեղ կարելի է խմբագրել սեփական տվյալները, բեռնել լուսանկարները, անձնական օրագրում գրառումներ կատարել, դիտել ընկերների ցուցակը, այցելուներին և գտնել շատ այլ հետաքրքիր տեղեկություններ: Միջոցառման կազմակերպիչները համոզված են, որ կայքը կարդարացնի իրեն և որ հայերը կհամախմբվեն հենց հայկական միջավայրում, իսկ դերասանները մեծ ոգևորվածությամբ նշում են, որ վերապրեցին մի ժամանակաշրջան, որի մասին բավական շատ էին լսել, բայց որն իրենք չէին տեսել:

Կհանդիպենք www.hayland.am-ում:

Լիանա Ավետիսյան,
Եթեր շաբաթաթերթից



Հետադարձ կապ
գրեք մեզ www.hayland.am-ում

Add comment October 22, 2008

Photos of Presentation: www.HAYLAND.am

Dear All, please, refer below to the photos of presentation of the website of “KHANDIPENQ” characters: http://www.HAYLAND.am.

Add comment October 7, 2008

www.HAYLAND.am Presentation

Dear All,

http://www.hayland.am

http://www.hayland.am

AT LAST!!! On October o4, we participated in the Presentation of the Website of “KHANDIPENQ:” http://www.HAYLAND.am

6 comments October 7, 2008

армянские женщины – квинтэссенция))))

Աղջիկներ ունենք աշխարհը չունի! :)

Add comment October 4, 2008

PRESENTATION :)

Հարգելի ընթերցողներ ու ընկերներ,

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԻՇԵՑՆԵԼ ՁԵԶ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ :) : Այն, ինչպես և պլանավորված էր, տեղի է ունենալու ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ին (վաղը), ժամը 17.30, ԿԻՆՈ ՄՈՍԿՎԱՅԻ դիմացը` Շարլ Ազնավուրի հրապարակում: Սպասվում են շատ համով ու շաաաաաաատ հետաքրքիր միջոցառումներ: Մեծ պատիվ ու մեծ ուրախություն կլինի մեզ հանդիպել Ձեզ այնտեղ:

Khandipenq!

Khandipenq!

Մինչ նոր հանդիպում

Add comment October 3, 2008

Armenian guys-հայ տղեք

հայակական դեմքեր :) :) ժողովուրդ ջանննննն, ինչ կասեք? տիպիկ են? pls pls pls իմաց տվեք ինչ գաղափարներ ունեք:

Hay tgheq

Hay tgheq

1 comment September 29, 2008

ախ էդ հարսները!

Add comment September 27, 2008

Մենք փողոցներում :)

Էս էլ մենք հայերով :) Երևանյան փողոցներում երևանյան տիպիկ դեմքերը, ձեզ հանդիպել են?

Add comment September 27, 2008

Volodya :)

ժողովուրդ ջան, ով է ձեր բակի Վոլոդյան? ) օրինակ ինքը մեր բակի Արամն է )

ախ էս վաչառողները!

Add comment September 27, 2008

Երևանյան դեմքեր www. .am Կհանդիպենք :)

Kara from Yerevan

Kara from Yerevan

Ժողովուրդ ջան, ես արդեն լսել մի քանի ընկերնեիցս, որ իրենք անընդհատ գրազ են գալիս ծանոթներով “կհանդիպենք”-ի շուրջ :) ԿՀԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՆԴԻՊԵՆՔ :) այն պաստառն է, որը փակցված է Օպերայի կողքի ցանկապատին և որի նկարներով շապիկներով մարդիկ են Երևանի փողոցներով շրջում: Շատ հետաքրքիր գաղափարներ եմ լսել, մնում է պարզենք, թե ովքեր կհաղթեն այդ գրազում, եթե կլինեն այլ տարբերակներ, համեցեք!

Ես ԿՀԱՆԴԻՊԵՆՔ-ի հերոսների նկարներն եմ ուզում քննարկել Ձեզ հետ: Բազմիցս այդ նկարների հերոսների անուններ ենք տվել, “Սիրուշ տյա”, “Վազգեն դյա” ու նման բաներ :)

Անչափ հետաքրքիր են ձեր գաղափարներն այս հարցի շուրջ:

Add comment September 25, 2008


Khandipenq on Facebook

“Khandipenq” on ODNOKLASSNIKI

Our Odnoklassniki Group

Already more than 500 members

Categories

Blogroll

Khandipenq on the Internet

բլոգեր

Login

PRESENTATION Very Soon!

December 2009
M T W T F S S
« Jul    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031